ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 7 օր է տվել առեւանգված 3 երիտասարդների վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար

31 Օգոստոսի 2023, 16:41

Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան ուղեւորվող Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին:

Հիմա եթերում