Սա հերթական զիջումն է Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ նոր Սահմանադրության մասին

02 Նոյեմբերի 2026, 11:55

Քաղաքականություն

Այնպես չէ, որ «Ուժեղ Հայաստանը» դեմ է TRIPP-ին։ Պետք է հասկանանք ընդհանուր ժամանակագրական հարցերը։ TRIPP-ը և խաղաղության գործընթացը մեկնարկել են զուգահեռ, և իրականության մեջ TRIPP-ը նույնականացվում է խաղաղության պայմանագրի հետ։Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրություններին մասնակցել է խաղաղության խոստումով և դրա շնորհիվ համապատասխան ձայներ ստացել։

«Այսօր Ադրբեջանից կա Սահմանադրությունը փոխելու հրապարակային պահանջ, իսկ կառավարությունն իր գործողություններով բերում է նոր Սահմանադրություն, թեև ասում է՝ դա Ադրբեջանի պահանջով չէ։ Սա հերթական զիջումն է Ադրբեջանին։ Գտնում ենք, որ խաղաղության պայմանագիրը և TRIPP-ը միասին պետք է գային խորհրդարան։ Անկասկած, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ և TRIPP-ի հետ ներկայացվեր, «Ուժեղ Հայաստանն» այլ կերպ էր քվեարկելու»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։