Գործնականում մտել ենք «TRIPP»-ի իրագործման փուլ․ Փաշինյան

02 Նոյեմբերի 2026, 12:08

Քաղաքականություն

Մենք գործնականում սկսել ենք «TRIPP» նախագծի իրագործումը։ Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարությունը, մինչև հետագա գործընթացների կազմակերպումը, իր նախաձեռնությամբ կմեկնարկի երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծերի պատվիրման գործընթացը, որպեսզի ժամանակ չկորցնենք և սկսենք նախագծի շուրջ աշխատանքները»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ «TRIPP» զարգացման ընկերության ձևավորումից հետո մինչ այդ կատարված աշխատանքները կփոխանցվեն ընկերությանը։

«Սա գործնականում նշանակում է, որ Հայաստանի՝ ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը հաղթահարվում է, քանի որ աներկբա և միանշանակ «TRIPP» նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ երկաթուղային կապերով, ապաշրջափակվելու է»,- ասել է նա։