«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

02 Նոյեմբերի 2026, 11:23

Հասարակություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն»,– հայտնեցին օդանավակայանից։

Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ն։