Ավելի շատ գումար երկրից գնում է, քան գալիս է. Կարապետյանը՝ ֆիննախին
02 Նոյեմբերի 2026, 13:05
Վճարային հաշվեկշռի հետ կապված մեր երկիրն ունի դեֆիցիտ, ճեղքվածք։ Այսինքն՝ հայերեն ասած՝ ավելի շատ գումար երկրից գնում է, քան գալիս է արտահանման արդյունքով։ Ի՞նչ միջոցներով է փակվում այդ ճեղքվածքը։ Այս մասին 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարց է ուղղլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի հարցին նախարարը նշել է․
«Այն ճեղքը, որի մասին դուք խոսում եք, և որը, այո, ավելացել է նախորդ տարվա համեմատ, հիմնականում պայմանավորված է կապիտալ ապրանքների և միջանկյալ սպառման ապրանքների գծով էական աճով։ Այսինքն՝ մենք ներմուծում ենք, և մեր ներմուծումների զգալի աճը պայմանավորված է այնպիսի ապրանքներով, որոնք մեծացնում են մեր արտադրական հնարավորությունները»,- ասել է նա։