«Ընտանիքը պարտքեր ունի, բայց պապայի ծնունդը նշում է ամենաթանկ ռեստորանում»․ Ղազինյանը՝ բյուջեի մասին

03 Նոյեմբերի 2026, 13:15

Քաղաքականություն

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, դիմելով Լիլիթ Մակունցին, պետական ծախսերը համեմատել է հայկական միջին վիճակագրական ընտանիքի բյուջեի հետ։

Պատգամավորի խոսքով՝ իշխանափոխության դեպքում պետական ծախսերը տող առ տող ուսումնասիրելու արդյունքում հնարավոր կլինի դրանք էականորեն կրճատել։

«Ես համոզմունք ունեմ, որ ոչ թե թիվը կբարձրացվեր, հետո 1,656 միլիարդի կիջներ, ու մենք բոլորս պետք է ծափահարեինք, այլ՝ տող առ տող նայելու դեպքում, համոզված եմ, շատ-շատ իջնելու էր։ Երկրի այս պայմաններում կան ծախսեր, որոնք մեր հայկական միջին վիճակագրական ընտանիքի օրինակով են․ կան պարտքեր, երեխայի ուսման հարց կա, բայց որոշում են, որ պապայի ծնունդը պետք է նշեն ամենաթանկարժեք ռեստորանում»,- ասել է Ղազինյանը։