Մահացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա խաղի ժամանակ սրտի կանգ էր տարել

03 Նոյեմբերի 2026, 14:30

Սպորտ

«Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը մահացել է հիվանդանոցում։

Նախօրեին  «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստի սիրտը կանգ էր առել՝ մրցակից թիմի դարպասապահի հետ բախման ու կրծքավանդակին ստացած հարվածի արդյունքում։

«Կոտրված սրտով «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբը հայտնում է Խեսուս դե Միգել Ալամեդայի ողբերգական մահվան մասին, որը տեղի է ունեցել այս երեքշաբթի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին, առավոտյան ժամը 8:00-ին։

Սփոփանքի խոսքեր չկան. բացարձակապես ոչինչ չի կարող մեղմել այս ճնշող վիշտը: Մենք կանգնած ենք նրա սգավոր ընտանիքի, նրա հարազատների և ողջ «Տեներիֆեի» կողքին, որն այսօր սգում է այս դաժան կորուստը:

Խեսուս դե Միգելի ընտանիքը շնորհակալություն է հայտնում ստացված յուրաքանչյուր աջակցության խոսքի համար, ինչպես նաև ի սրտե խնդրում է առավելագույնս հարգել իրենց անձնական կյանքի գաղտնիությունը այս սարսափելի ժամանակահատվածում»,- նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: