Սարյանի գույները՝ Դոնի Ռոստովում․ բացվել է նոր մուրալ՝ նկարչի ստեղծագործության մոտիվներով

04 Նոյեմբերի 2026, 12:40

Մշակույթ

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի հուշարձանի տեղադրման 45-ամյակին։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև նոր մուրալ՝ ստեղծված Սարյանի հայտնի «Պաննո․ Հայաստան» ստեղծագործության մոտիվներով։

Հուշարձանը Երևանը Դոնի Ռոստովին նվիրել է 1981 թվականին, և այն նկարչի ծննդավայրում տեղադրվել է նույն տարվա հոկտեմբերի 31-ին։

Հուշարձանի տեղադրման 45-ամյակի առթիվ հարակից տարածքը նոր գեղարվեստական տեսք է ստացել․ հուշարձանի հարևանությամբ բացվել է մեծածավալ մուրալ, որի հեղինակը նկարիչ Գարիկ Ասլանյանն է։