Ընտրություններին միջամտելու իմ տիեզերական լազերներն այս անգամ չաշխատեցին. Իլոն Մասկ

04 Նոյեմբերի 2026, 14:57

Քաղաքականություն

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Կոնգրեսում դեմոկրատների կանխատեսվող հաղթանակից հետո X սոցիալական ցանցում կատակով դժգոհել է, որ ընտրություններին միջամտելու իր տիեզերական լազերները չեն աշխատել։

«Կարծես թե ընտրություններին միջամտելու իմ տիեզերական լազերներն այս անգամ չաշխատեցին»,- գրել է նա։

Նշենք, որ այս ընտրությունների ընթացքում Մասկը նվիրաբերել է ավելի քան 445 միլիոն դոլար։

CNN-ի և NBC-ի նման խոշոր լրատվամիջոցների կանխատեսմամբ՝ դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Մասկը սատարել է Դոնալդ Թրամփին։