Իրավապահները մտել են «Տաշիր» առևտրի կենտրոն, որտեղ գտնվում է նաև «Արմատ»-ի խմբագրությունը
04 Նոյեմբերի 2026, 13:21
Իրավապահները ոչ թե մտել են «Արմատ» լրատվական, այլ «Տաշիր» առևտրի կենտրոն, որտեղ գտնվում է նաև կայքի խմբագրությունը։ Այս մասին 24News-ին հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված ընկերություններում։