Շղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր
04 Նոյեմբերի 2026, 14:15
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրում բախվել են 2 «Volkswagen», «Mercedes», «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներն ու «MAN» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով 2 «Volkswagen»-ները իրարից հեռավորության վրա հայտնվել են ջրատար առվակում։