Իրավապահները տարան Սամվել Կարապետյանին
04 Նոյեմբերի 2026, 15:01
Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններն ավարտվեցին։
ԱԱԾ դիմակավորված ծառայողները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին տանից։ Դեռևս պարզ չի, թե ուր են տարել նրան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից խուզարկություններ էին ընթանում Կարապետյանի հետ կապված բազմաթիվ այլ հասցեներում, այդ թվում և «Տաշիր» առևտրի կենտրոնում, Նարեկ Կարապետյանի բնակարանում, «Տաշիր կապիտալի» շենքում և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում։