Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով

05 Նոյեմբերի 2026, 10:03

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով։ Որոշումը հրապարակվեց քիչ առաջ։

Նշենք, որ գործը մակագրվել էր դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։