Ցանկացած պահի կարող են բացվել Հայաստանի և Թուրքիայի սահմանները․ Միրզոյան
05 Նոյեմբերի 2026, 11:35
Չնայած առաջընթացին և դրական դինամիկային՝ Հայաստան-Թուրքիա սահմանը դեռևս փակ է։ Այս մասին 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ երկխոսությունն ինտենսիվ է և արդյունավետ։
«Գործընթացն արդեն հասել է այնպիսի դրական հանգրվանի, որ ցանկացած պահի կարող են բացվել սահմանները և հաստատվել դիվանագիտական հարաբերություններ»,- նշել է նախարարը։