Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
05 Նոյեմբերի 2026, 10:48
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Ավելի ուշ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերի վճարումից խուսափելու հոդվածով։ Սեպտեմբերի 4-ին դատարանը երկու ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդի կալանքի ժամկետը։ Ծառուկյանի պաշտպանական կողմը պնդում է, որ կալանավորման հիմքեր չկան։