Գևորգ Պապոյանը կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ շրջանակում բանակցությունների
05 Նոյեմբերի 2026, 15:54
Հիմա շատ ակտիվ բանակցություններ են ընթանում, և հավանաբար նոյեմբերի երկրորդ կեսին կմեկնեմ Մոսկվա՝ մասնակցելու նախարարական փուլի հանդիպումներին։ Նպատակն է ճշգրտել ապրանքների ցանկերը, որոնք կարող ենք բավարար քանակությամբ առանց մաքսատուրքի ներկրել մեր շուկա։ Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 121 մլն դոլարի տնտեսում է ունեցել։ Նրա խոսքով՝ այդ գումարը մնացել և շրջանառվել է երկրի ներսում։