Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
05 Նոյեմբերի 2026, 14:40
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ, հարձակվող և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի ու Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ավարտել է ելույթները ազգային հավաքականում։
41-ամյա հարձակվողը հավաքականից հեռանալու մասին հայտարարել է սոցիալական ցանցերում հրապարակած ուղերձի միջոցով։
Պորտուգալիայի հավաքականում իր նորամուտը Ռոնալդուն նշել է 18 տարեկանում 2003 թվականի օգոստոսի 20-ին Ղազախստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում (1:0) ՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։