Ականապատման սպառնալիքների ալիք Եվրոպայում․ ավելի քան 10 ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել

05 Նոյեմբերի 2026, 16:54

Հասարակություն

Եվրոպական ավիաընկերությունների ավելի քան 10 ինքնաթիռ այսօր արտակարգ վայրէջք է կատարել։ Զանգվածային խափանումների պատճառը ռումբի տեղադրման մասին անանուն հաղորդագրություններն են, որոնք ստացվել են նաև էլեկտրոնային փոստով։

Մասնավորապես, «Aer Lingus» ավիաընկերության Դուբլին-Հռոմ չվերթը վերահասցեավորվել է Նորմանդիայում գտնվող Էվրե ռազմական ավիաբազա, իսկ Միլանից Վարշավա ուղևորվող «Wizz Air»-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վիեննայում։

Սոֆիա մեկնող միանգամից երեք օդանավ ստիպված է եղել վայրէջք կատարել Բուլղարիայում։ Միևնույն ժամանակ, Բրյուսելում վայրէջք է կատարել «LOT» լեհական ավիաընկերության ինքնաթիռը, որի ստուգումից հետո իրավապահները որոշել են լրացուցիչ անվտանգության միջոցներ չձեռնարկել։

Ֆիննական «Finnair» ավիաընկերությունը Հռոմ և Վիեննա ուղևորվող չվերթների վերաբերյալ երկու կեղծ սպառնալիք է ստացել։ Չեխիայի իշխանություններն էլ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել Պրահա ուղևորվող չորս օդանավերի նկատմամբ, թեև սպառնալիքի մակարդակը ցածր են գնահատել։

Իրավապահ մարմինների և ավիափոխադրողների տվյալներով՝ բոլոր օդանավերն անվտանգ վայրէջք են կատարել։

Հիմա եթերում