Էդուարդ Իլոյանի պրոդյուսերությամբ նկարահանված «Չեբուրաշկա 2»-ը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ

06 Նոյեմբերի 2026, 14:45

Մշակույթ

Էդուարդ Իլոյանի պրոդյուսերությամբ նկարահանված «Չեբուրաշկա 2» ֆիլմը Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի (ВЦИОМ) հարցումների արդյունքներով ճանաչվել է տարվա լավագույն կինոնկար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։

Իլոյանի նախագծերը զբաղեցրել են վարկանիշի միանգամից մի քանի վերին հորիզոնականներ․ երրորդ և չորրորդ տեղերում են «Ճորտը-3» և «Վերջին դյուցազնը․ Կոլոբոկ» ֆիլմերը։

Տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում ընդգրկվել են նաև Անդրեասյան եղբայրների նկարահանած «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» և «Պրոստոկվաշինո» ֆիլմերը։