Սամվել Կարապետյանի մեղադրանքը հակառակորդի Սահմանադրությանը դեմ գնալն է․ Նարեկ Կարապետյան

06 Նոյեմբերի 2026, 16:19

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի դեմ իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի դատական նիստին և դատական գործընթացներից ունեցած ակնկալիքներին։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ ժամանակի սղության պատճառով այս պահին ձեռնպահ կմնա խորքային մանրամասներ ներկայացնելուց՝ ընդգծելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ և այլ ձևաչափով կպատասխանեն բոլոր հարցերին։