Գագիկ Խաչատրյանը կրկին պատգարակով է ներկայացել դատարան

06 Նոյեմբերի 2026, 18:50

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Շարունակվել է ապացույցների հետազոտումը, մասնավորապես, մեղադրողն ընթերցել է գրավոր ապացույցները։

Գագիկ Խաչատրյանն այսօր ևս մասնակցել է նիստին՝ պատգարակի վրա։

​​​​​​​Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հիմա եթերում