Երևանում վերսկսվել են Հայաստան-Վրաստան սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները

06 Նոյեմբերի 2026, 20:00

Քաղաքականություն

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Նիստը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը ողջունել են հանձնաժողովների աշխատանքների վերսկսումը՝ ընդգծելով սահմանազատման գործընթացի առանցքային դերը երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել կառուցողական երկխոսության միջոցով գործընթացն հասցնելու իր տրամաբանական ավարտին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական շրջանակին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նախկինում համաձայնեցված արձանագրություններին, ինչպես նաև դիտարկվել են հետագա քայլերը, որոնք կդյուրացնեն սահմանազատման հետագա ընթացքը։