Սա քաղաքական առևտրի հերթական խաղաթուղթն է․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանավորումների մասին

06 Նոյեմբերի 2026, 22:54

Կարծիք | Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի կալանավորումը սպասելի էր, քանի որ, եթե ընդդիմադիր երկու ուժերի կամ դաշինքների առաջնորդներն արդեն բանտում են, Փաշինյանին ժամանակ էր պետք Սամվել Կարապետյանին ևս այնտեղ տեղավորելու համար, և այդ ժամանակը գտնվեց։ Այս մասին Alpha News-ի տաղավարում հայտարարել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշմանն ու ներքաղաքական զարգացումներին։

Նրա խոսքով՝ իշխանությունը գործում է բոլորովին նույն ձեռագրով, նույն տոնով ու գործողություններով, որոնք կիրառվել են Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և Գագիկ Ծառուկյանի պարագայում։

Անդրադառնալով ընդդիմադիր առաջնորդի շփումները հնարավորինս սահմանափակելու պատճառներին՝ Տիգրան Քոչարյանը նշել է, որ Հայաստանի շուրջ զուգահեռ երկու գործընթաց է ընթանում։

«Առաջին գործընթացը Եվրասիական տնտեսական միության հետ հնարավոր առճակատումն է՝ մինչև Հայաստանի կարգավիճակի սառեցումը։Սա Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական առևտրի հերթական խաղաթուղթն է լինելու, որպեսզի փորձի ինչ-որ կերպ «վաճառել» այս մարդկանց հնարավոր ազատությունը։

Երկրորդը արտահերթ ընտրությունների նախապատրաստվելու գործընթացն է։ Երբ ընդդիմության առաջնորդների գործողությունները սահմանափակված են, չեն կարող հանդիպել իրենց ակտիվի հետ, զգալիորեն նվազում են քարոզչական աշխատանք կատարելու նրանց հնարավորությունները»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։

Նա չի բացառել, որ կալանավորումները կարող են տարածվել նաև «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» դաշինքների ու կուսակցությունների այն հանրային դեմքերի վրա, որոնք կարող են խանգարել Նիկոլ Փաշինյանին հանրաքվեում ստանալ իր բաղձալի՝ «50+1» տոկոսը։

Հիմա եթերում