Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

08 Նոյեմբերի 2026, 15:30

Հայեր

Սարատովի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օծվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքարը: Արարողությունը կատարվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ:

Այն խորհրդանշում է ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման և նրանց սրբազան հիշատակի հանդեպ հավատարմության կարևորությունը։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խաչքարը եկեղեցու տարածքում տեղադրվել էր դեռևս 2015 թվականին։