Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքնիշխանության խախտում էր, ապա TRIPP-ն ի՞նչ է․ Բալասանյան
09 Նոյեմբերի 2026, 11:50
Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներկայացվում էր որպես Հայաստանի ինքնիշխանության խախտում, ապա TRIPP-ն ի՞նչ է։ Այս մասին Alpha News-ի մեդիակենտրոնում «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» պանելային քննարկման ժամանակ նշել է միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության նշանակությանն ու TRIPP նախագծին։
«Խոսքը մի նախագծի մասին է, որի շրջանակում այդ տարածքով անցնող ճանապարհներից ստացվող հասույթի ընդամենը 26 տոկոսն է նախատեսվում Հայաստանին, այն էլ՝ հարցականի տակ է՝ կլինի՞, թե՞ ոչ։
Նոյեմբերի 9-ից հրաժարվելը ներկայացվում էր որպես անկախության և ինքնիշխանության համար պայքար, իսկ TRIPP-ը ներկայացվում է որպես միջազգային լուրջ նախագիծ, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից։ Սա իրականության հետ կապ չունեցող միֆ է»,- ասել է Գրիգոր Բալասանյանը։