Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. Շոյգու

09 Նոյեմբերի 2026, 13:42

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Իրենց արդյունքներն են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը»,- ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV ամենամյա հանդիպման ժամանակ։

Շոյգուի խոսքով՝ մեծ նշանակություն ունի նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում։

«Միևնույն ժամանակ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն շահութաբեր»,- նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը։