Ալիևը Ստեփանակերտում վերաբացել է Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված հիվանդանոցը

09 Նոյեմբերի 2026, 16:56

Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիսավորությամբ վերաբացել է Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցը։ Խոսքը այն նույն բժշկական համալիրի մասին է, որը տարիներ առաջ կառուցվել և ամբողջությամբ կահավորվել էր ընդդիմության առաջնորդ, գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ:

Հատկանշական է, որ այս իրադարձությունից ընդամենը օրեր առաջ Հայաստանում ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սամվել Կարապետյանը։Այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն «ալիևյան սահմանադրությունն» ընդունելու առաջարկ անելու և այդ հարցում համոզելու մասին հայտարարությունների ֆոնին: