Եվրոպայում շարունակվում է ռազմականացման գործընթացը, աճում են ռազմական ծախսերը. Սերգեյ Շոյգու

09 Նոյեմբերի 2026, 17:45

Քաղաքականություն

Եվրոպական երկրներում շարունակվում է ռազմականացումը, աճում են ռազմական ծախսերը, իսկ զորավարժությունների ընթացքում ցուցադրաբար մշակվում են դեպի Արևելք հարձակողական գործողությունների սցենարներ։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման շրջանակում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Եվրոպայի ռազմականացումը շարունակվում է․ աճում են ռազմական ծախսերը, զորավարժությունների ընթացքում ցուցադրաբար մշակվում են դեպի Արևելք հարձակման սցենարներ։ Լեհաստանում և Բալթյան երկրներում հետևողականորեն արդիականացվում և ընդլայնվում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը։ Շարունակաբար իրականացվում է Ռուսաստանի և Բելառուսի տարածքների տեխնիկական հետախուզություն։ Սահմանամերձ շրջաններում պարբերաբար սադրանքներ են իրականացվում։

ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն գրեթե կրկնապատկվել է։ Այս ամենն իրականացվում է

«Ռուսաստանից բխող սպառնալիքի» մասին մեծ պաստառի ներքո։ Բոլորը պատրաստվում են «Ռուսաստանի հարձակմանը», «ռուսական հարձակումը հետ մղելուն»։ Սակայն զորավարժություններն իրականում ոչ այնքան պաշտպանական, որքան հարձակողական բնույթ են կրում», — ասել է Շոյգուն։

Հիմա եթերում