Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
09 Նոյեմբերի 2026, 19:05
Հայ բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը Դակարում անցկացվող 2026 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ՝ քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակ տանելով։
Մինչև 65 կգ քաշային կարգում Կատվալյանը մրցել է Եգիպտոսի ներկայացուցիչ Ֆահդ Վազիրի հետ։ Մենամարտն ավարտվել է հայ մարզիկի հաղթանակով՝ մրցավարի կողմից մենամարտը դադարեցնելու արդյունքում (RSC)։
Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ Կատվալյանն ապահովել է տեղը պատվո հարթակում։ Նոյեմբերի 11-ին նա եզրափակչի ուղեգրի համար կմրցի ճապոնացի Կենսին Սակունոյի հետ, որը քառորդ եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ 5։0 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Ահմադշոհ Խոշիմովին։