Տաքսի քշելն ու առաքիչ աշխատելն արգելվում է․ Ռուսաստանում սահմանափակումներ են մտցնում օտարերկրացիների համար

09 Նոյեմբերի 2026, 20:40

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման նախագծի համաձայն՝ 2027 թվականից երկրի ութ տարածաշրջաններում նախատեսվում է արգելել օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես տաքսու վարորդ։

Ըստ շրջանառվող նախագծի՝ սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել հետևյալ տարածաշրջաններում․ Մորդովիայի Հանրապետությունում, Չուվաշիայի Հանրապետությունում, Թաթարստանի Հանրապետությունում, Ուդմուրտական Հանրապետությունում, Սվերդլովսկի, Օրենբուրգի և Ուլյանովսկի մարզերում, ինչպես նաև Հրեական ինքնավար մարզում։

Բացի այդ, Կալուգայի մարզում առաջարկվում է օտարերկրացիներին արգելել աշխատել նաև առաքման ծառայություններում՝ որպես առաքիչ։

Փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ նախատեսվող սահմանափակումները չեն տարածվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների վրա։

Հիմա եթերում