Փաշինյանը ժամանել է Թուրքիա

11 Նոյեմբերի 2026, 09:00

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն։ Նա ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է արել և տեսանյութ հրապարակել։

Նշենք, որ վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: