Դատարանը հրապարակել է Գևորգ և Համբարձում Ներսիսյանների վերաբերյալ դատավճիռները
12 Նոյեմբերի 2026, 17:40
Դատարանը կայացրել է վճիռներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ գործերով։
Ըստ դատավճռի՝ Գևորգ Ներսիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։
Համբարձում Ներսիսյանին դատարանը դատապարտել է 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, միաժամանակ որոշելով հետաձգել պատժի կրումը՝ մինչև նրա երեխայի վեց տարին լրանալը։