Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ, եթե Փաշինյանը մարի կուտակված պարտքը․ Ալեքսանդր Միխայլով

12 Նոյեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմաքաղաքական վերլուծության բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Միխայլովը Alpha News-ին մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը, որը պայմանավորված է անդամավճարները չվճարելով։

«Հայաստանն, ըստ էության, դեռ դուրս չի եկել ՀԱՊԿ կազմից և շարունակում է մնալ կազմակերպության անդամ։ Հանրապետության նկատմամբ առկա դժգոհությունները կապված են այն հանգամանքի հետ, որ արդեն երկու տարի շարունակ այն չի վճարել կանոնադրությամբ նախատեսված անդամավճարները։

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական պարտավորությունները չկատարող պետությունը կարող է զրկվել կազմակերպության միջոցառումներին ձայնի իրավունքով մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացուցիչներին կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկելու հնարավորությունից։

Ընդ որում՝ համապատասխան որոշումն ընդունվել է կոլեգիալ կարգով, և դրան կողմ են քվեարկել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները։ Սակայն ոչ ոք Հայաստանին չի հեռացրել կազմակերպությունից։ Հայաստանը հնարավորություն ունի մարելու կուտակված պարտքը և վերականգնելու կազմակերպության աշխատանքներին լիարժեք մասնակցությունը», — նշել է փորձագետը։

Հիմա եթերում