Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ Պեսկով
14 Նոյեմբերի 2026, 19:15
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Շենչժենում։ Համապատասխան պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել 19-ին (նոյեմբերի 19-ին՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) նախագահ Պուտինի, նախագահ Սիի և նախագահ Թրամփի եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Հանդիպումը կկայանա Շենչժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում»,- ասել է Պեսկովը։