Ֆրանսիան՝ բողոքի ցույցերի նոր ալիքի մեջ․ փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար մարդ
15 Նոյեմբերի 2026, 12:10
Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել համազգային բողոքի ցույցերի հինգերորդ ալիքը («Ակտ V»): Ցուցարարները բողոքել են գների աճի, կրթական պայմանների և ոստիկանական բռնությունների դեմ։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փողոց է դուրս եկել 106 հազար մարդ, այդ թվում՝ 24 հազարը՝ Փարիզում։ Մինչդեռ ակցիաների կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են ավելի քան 200 հազար, որոնցից շուրջ 100 հազարը՝ մայրաքաղաքում։
Օրվա ավարտին ոստիկանությունը ձերբակալել է 219 մարդու։ Առավել լարված իրավիճակ է ստեղծվել Նանտում (տեղի առևտրականները ստիպված են եղել փակել իրենց խանութները), ինչպես նաև Լիոնում՝ բողոքի երթերի ավարտին։