Դավիթ Ոսկանյանի անհավանական ուժը՝ վրացական «Ես կարող եմ» շոուի բեմում
15 Նոյեմբերի 2026, 13:50
36-ամյա Դավիթ Ոսկանյանը, որը հայտնի է որպես կրկեսային էքստրեմալ ժանրի արտիստ և Հայաստանի «Դյուցազնագրքի» յոթակի ռեկորդակիր, մասնակցել է «Ես կարող եմ» (I Can) միջազգային հեռուստանախագծին, որը հեռարձակվել է վրացական Imedi հեռուստաալիքով։
Իր ելույթի ընթացքում մարզիկը ներկայացրել է տպավորիչ ուժային համարներ. նա ցուցադրաբար պատռել է մետաղյա շղթաներ, ինչպես նաև մերկ ձեռքերով պահել երկու մոտոցիկլետ՝ թույլ չտալով, որ դրանք շարժվեն տեղից։
Բացի բեմական գործունեությունից և ուժային ռեկորդներից՝ Ոսկանյանն աչքի է ընկնում նաև մասնագիտական հետաքրքրությունների մեծ բազմազանությամբ։ Մասնագիտությամբ և գործունեությամբ նա ինժեներ-կոնստրուկտոր է և դեղագետ, ինչպես նաև զբաղվում է աստղաֆիզիկական թեմաներով գեղանկարչությամբ։