Իշխանությունները պատասխանատու են Արսեն Գևորգյանի մահվան համար․ Ղազինյան
16 Նոյեմբերի 2026, 12:30
Իշխանությունը մեղավոր է առաջին հերթին նրանում, որ Արսեն Գևորգյանը եղել է կալանավայրում։ Դա արդեն բավական է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
«Համոզված եմ՝ եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, այլ, օրինակ, գտնվեր տնային կալանքի տակ, այս իրավիճակը չէր լինի»,- նշել է նա։
Դավիթ Ղազինյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում անձի գտնվելու պահից նրա առողջության և կյանքի համար պատասխանատվություն է կրում պետությունը։
«Կալանավայր մտնելուց հետո Քրեակատարողական ծառայությունը ամբողջությամբ պատասխանատվություն է կրում այդ կալանավորի համար, հատկապես այն դեպքում, եթե այդ մարդը նախկինում հիվանդություն չի ունեցել, բժշկի չի դիմել, այսինքն՝ նման խնդիր չի եղել»,- նշել է Ղազինյանը։