Շաքի ներխnւժած և հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
16 Նոյեմբերի 2026, 13:30
Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու՝ Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի դատարան:
Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կապան քաղաքում, ԶԼՄ-ներին հայտնել են Դատախազությունից:
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին, որից հետո ԱԱԾ-ն հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին:
Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին: