Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը
17 Նոյեմբերի 2026, 13:45
Թուրքիայի ազգային «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն հայտնել է, որ նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։
Ermenihaber-ը գրում է, որ տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված այս հատուկ չվերթը նպատակ ունի երկու երկրների միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումների՝ միաժամանակ ընդլայնելով ընկերության գլոբալ լոգիստիկ ցանցը։
2026-ի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր ուղևորափոխադրող չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։