Բայրամովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

18 Նոյեմբերի 2026, 11:30

Միջազգային

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը հանդիպում են անցկացրել ընդլայնված կազմով։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ։

Բայրամովը ներկայացրել է նաև օկուպացված Արցախի տարածքում իրականացվող աշխատանքները՝ խոսելով, իր բնորոշմամբ, «օկուպացիայից ազատագրված տարածքների», նախկինում «հարկադիր տեղահանվածների» վերադարձի և ականային վտանգի հետ կապված դժվարությունների մասին։

Հիմա եթերում