Սպասվում են տեղումներ

18 Նոյեմբերի 2026, 09:00

Հասարակություն

Հանրապետության տարածքում նոյեմբերի նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում, 21-ին և 22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-20-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-ին և 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։