Թրամփին Չինաստանում անձամբ դիմավորել է Սի Ծինփինը
18 Նոյեմբերի 2026, 13:46
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենում անձամբ դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ինքնաթիռի սանդուղքի մոտ։ Երկու առաջնորդները գրկախառնվել են և ձեռքսեղմում ունեցել։ Այս մասին վկայում են ժամանման արարողության հեռարձակման կադրերը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են առաջնորդները մի քանի խոսք փոխանակում, որից հետո ԱՄՆ նախագահը նստում է ավտոմեքենան և հեռանում օդանավակայանի տարածքից։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը։