Այդքան մի՛ ոգևորվեք, պարոն Ռուբինյան, դուք Փաշինյանի հետնորդը չեք լինելու․ Աննա Գրիգորյան
20 Նոյեմբերի 2026, 17:50
Պարոն Ռուբինյան, այդքան մի՛ ոգևորվեք, դուք Փաշինյանի հետնորդը չեք լինելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
«Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անկախ ընտրությունների արդյունքներից՝ գնալու է, մեծացրել է ձեր՝ քաղաքական հետնորդը դառնալու շանսե՞րը։ Այդքան մի՛ աղաչեք ընդդիմությանը ձայներ ստանալու համար։ Դուք հետնորդը չեք լինելու»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով իշխանության՝ պատերազմական քաղաքականության վերաբերյալ ընդդիմությանը հասցեագրվող մեղադրանքներին՝ Աննա Գրիգորյանը հիշեցրել է, որ գործող իշխանության կառավարման տարիներին Հայաստանը երեք պատերազմ է ունեցել՝ պարտությամբ և նվաստացմամբ։
«Պատմության մեջ միևնույն է գրվելու է, որ այս կուսակցության օրոք եղել է երեք պատերազմ, պարտություն և նվաստացում։ Սա է իրականությունը»,- նշել է պատգամավորը։