Ռոմանոս Պետրոսյանը պետք է Դավիթ Ղազինյանի հետ բանավեճի մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

20 Նոյեմբերի 2026, 15:15

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը ֆեյսբույքան իր էջում գրում է․

«Ի գիտություն ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու հետևանքով ՀԷՑ ժամանակավոր կառավարչի աշխատանքը կատարող Ռոմանոս Պետրոսյանի՝ հայտնում ենք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հանդիսացել է այդ ընկերության գործադիր մարմնի անդամ, ՀԷՑ ՓԲԸ «Կենտրոն» ՏՀՏ-ի իրացման տնօրեն և վերջին ժամանակահատվածում՝ գլխավոր տնօրենի ԺՊ, հետևապես, հենց նրա հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը»,- գրել  է նա։