Գյումրիում կայացել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը. ստորագրվել է 21 որոշում
20 Նոյեմբերի 2026, 20:21
Նոյեմբերի 18-ից 20-ը Գյումրիում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունների մասնակցությամբ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում ստորագրվել է շուրջ 21 որոշում՝ ուղղված մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ռիսկերի կառավարմանը, տարանցման թափանցիկության բարձրացմանն ու տեղեկատվական փոխգործակցության խորացմանը։
Նիստի արդյունքներով ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ևս մեկ տարով վերանշանակվել է միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչպես նաև ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովի կողմից պարգևատրվել ծառայության 35-ամյակի հոբելյանական մեդալով։ Կոլեգիայի հաջորդ՝ 57-րդ նիստը կկայանա 2027 թվականի առաջին եռամսյակում՝ Ղրղզստանում։