«Ուժեղ Հայաստանը» մերժում է իշխանության առաջարկած Սահմանադրության նախագիծը
23 Նոյեմբերի 2026, 11:45
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մերժում է ՀՀ իշխանությունների առաջարկած նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է Խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը, որտեղ հիշատակվում են Լեռնային Ղարաբաղն ու Հայոց ցեղասպանությունը, նշանակում է, որ նախագիծն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է։
«Նախագծից պարզ է դառնում, որ բացի ալիևյան Սահմանադրություն լինելուց, ոչ ժողովրդավար, բռնապետական պետության միտում պարունակող օրենք է։ ՀՀ-ում Ալիևի պահանջով կամ արտաքին ուժերից որևէ մեկի պահանջով Սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը ոտնձգություններից, ինչպես պաշտպանել ու պաշտպանում ենք Հայ առաքելական եկեղեցին»,- նշել է Աբրահամյանը։