Հայաստանը կարող է վերականգնել տարածաշրջանային էներգետիկ հանգույցի իր դերակատարումը․ Արա Մարջանյան

23 Նոյեմբերի 2026, 12:36

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ և կարող է վերականգնել տարածաշրջանային էներգետիկ հանգույցի իր դերակատարումը։ Այս մասին «Alpha Media» կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ Հայաստանում էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը նախկինում աշխատել են զուգահեռ՝ սինխրոնացված ռեժիմով, և տեխնիկական առումով այս հարցում որևէ էական խոչընդոտներ չկան։

«Որոշակի հատվածներում ներկայումս բացակայող գծերն ապամոնտաժված են։ Որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո այդ համակարգը կարող է նորից սկսել գործել։ Այդ կապը գործել է նաև ղարաբաղյան հակամարտության տարիներին, և որևէ տեխնիկական խնդիր չկա»,- նշել է Մարջանյանը։

Հիմա եթերում