Ձայնային ինժեներ Սեմ Ղազարյանն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի

24 Նոյեմբերի 2026, 15:45

Հայեր

Ձայնային ինժեներ Սեմ Ղազարյանը ներառվել է 2027 թվականի «Գրեմմի» 69-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին Լոս Անջելեսում։

Ղազարյանն առաջադրվել է մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերից մեկում՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում՝ ամերիկացի երգչուհի Ֆիբի Բրիջերսի «Lost Weekend» ալբոմի վրա կատարած աշխատանքի համար։ Ալբոմը թողարկվել է 2026 թվականի օգոստոսի 14-ին՝ Dead Oceans լեյբլի կողմից։

Նրա անունը նշված է ալբոմը եզրափակող «Lost Weekend» (Reprise) ստեղծագործության հեղինակային և տեխնիկական տվյալներում։

Սեմ Ղազարյանը հայտնի է դարձել ինդի և փոփ երաժշտության հանրահայտ կատարողների հետ համագործակցությամբ, ինչպես նաև խոշոր ստուդիական և համերգային նախագծերին մասնակցությամբ։