Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել

24 Նոյեմբերի 2026, 14:55

Հասարակություն

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործն ընդունել է վարույթ: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեց Քրեական դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը: Նախնական դատալսումները նշանակվել են դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Արգամ Աբրահամյանը պատվիրել է Ս.Վ.-ի սպանությունը, որը կատարել է Գեղամ Հակոբյանը: