Անկարան դրական է արձագանքում ՀՀ Սահմանադրության փոփոխությանը
24 Նոյեմբերի 2026, 17:09
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գրառում է կատարել՝ ողջունելով Հայաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունը և բարձր գնահատելով ՀՀ վարչապետի դիրքորոշումը։
«Կարևոր փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ․ հանվել է այն ձևակերպումը, որը Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ էր դարձել։ Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը երկխոսության մեջ կառուցողական և անկեղծ գործընկեր է։ Սա կարևոր քայլ է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլև տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման համար»,- նշել է Քըլըչը։